Սիրելի´ եվրասիականներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։
Մեր ժողովուրդը մշտապես առաջնային տեղ է հատկացրել կրթությանը, աչքի ընկել կրթվելու և կրթելու յուրահատուկ նպատակամղվածությամբ ու ջանասիրությամբ, հետևաբար Ուսանողների միջազգային օրը կարծես թե դարձել է հայ ժողովրդի ազգային տոնը:
Հարգելի´ ուսանողներ, թող որ այսօրվա խանդավառությունն ու բարձր տրամադրությունը ձեզ ուղեկից լինեն ողջ ուսումնական տարվա ընթացքում` պարգևելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ :
Համոզված եմ, որ դուք կարող եք հաղթահարել ցանկացած դժվարություն և դարձնել մեր երկիրն այնպիսին, ինչպիսին երազում ենք բոլորս:
Մաղթում եմ Ձեզ դառնալ որակյալ մասնագետներ, որ ձեր ցանկացած գործունեություն լինի ազնիվ` նպատակաուղղված մեր ազգային վեհ գաղափարների իրականացմանը:
ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան