Ս.թ. հոկտեմբերի 27-ին Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտագործնական սեմինար «ՀՀ վճարային հաշվեկշռի վերլուծությունը» թեմայով, որը վարում էր ԵՄՀ կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Զավեն Հարոյանը: Սեմինարի ընթացքում բանխոսը հանգամանալից ներկայացրեց վճարային հաշվեկշռի սկզբունքները, դինամիկան, կառուցվածքը՝ խոսելով ընթացիկ հաշվից, կապիտալի և ֆինանսական հաշիվներից, հանգամանալից բացատրեց դրանց էությունը, տարբերությունը:
Հանդիպմանը ներկա էին ԵՄՀ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը, ովքեր բանախոսին ուղղեցին մի շարք պարզաբանող հարցեր: