Շարունակելով Էրազմուս+ փոխանակման ծրագրերի ուսանողների կլոր սեղան-քննարկումները, նշենք, որ 2017թ. հոկտեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց կլոր-սեղան քննարկում 2016-2017 ուստարում Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած իրավագիտության ամբիոնի ուսանողուհի Էլեն Ասատրյանի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում Է.Ասատրյանը ներկայացրեց Իսպանիայի Վալենսիա համալսարանի իավագիտության ֆակուլտետի` գործառույթները, առանձնահատկությունները, դասավանդման մեթոդներն ու գնահատման համակարգը:
Խոսեց նվաճումների և խոչընդոտների մասին, անդրադառնալով ներկաների հարցերին:
Կլոր-սեղան քննարկմանը ներկա էին միջազգային փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց հուզող որոշակի հարցեր: