2017թ. հոկտեմբերի 6-ին Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում 2016-2017 ուստարում Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրին հյուրընկալած բուհերը, նրանց առանձնահատկությունները, կառուցվածքը, կրթական ծրագրերը, մինջմշակութային ծրագրերը, դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդները, ինչպես նաև քննությունների կազմակերպման և իրականացման ընթացակարգը:
Հատուկ քննարկման առարկա դարձավ մուդլ վիրտուալ լսարանի կիրառման առանձնահատկությունները տարբեր համալսարաններում:
Ուսանողները կիսվեցին իրենց փորձառությամբ, մեծ ոգևորությամբ ներկայացրին իրենց նվաճումները, խոսեցին այն խոչընդոտների մասին որոնց հանդիպել էին ուսամնառության ընթացքում:
Քննարկման մասնակիցներին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնց նպատակն էր՝ անցկացնել համեմատական զուգահեռներ հյուրընկալող բուհերի և ԵՄՀ-ի միջև՝ ուսումնական գործընթացների տարբերությունները պարզաբանելու համար:
Ուսանողներից ոմանք հանդես եկան կոնկրետ առաջարկներով, որոնք ուղղված էին ԵՄՀ-ում գործընթացների բարելավմանը:
Կլոր-սեղան քննարկմանը ներկա էին միջազգային փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան պարզաբանելու իրենց հուզող որոշակի հարցեր: