ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորած պատվիրակության այցի հիմնական նպատակն էր Վալենսիա համալսարանի հետ ուսումնական և հետազոտական ոլորտներում համագործակցության խորացումը։
![ԵՄՀ պատվիրակությունը սեպտեմբերի 18-ից 26-ը աշխատանքային այցով մեկնել էր Իսպանիայի Վալենսիա համալսարան 2 22089640 1929256787099502 3268495669038718359 n](https://eiu.am/wp/wp-content/uploads/2017/10/22089640_1929256787099502_3268495669038718359_n.jpg)
![ԵՄՀ պատվիրակությունը սեպտեմբերի 18-ից 26-ը աշխատանքային այցով մեկնել էր Իսպանիայի Վալենսիա համալսարան 3 22221903 1929256847099496 3824877127902723719 n](https://eiu.am/wp/wp-content/uploads/2017/10/22221903_1929256847099496_3824877127902723719_n.jpg)
Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Միջազգային կապերի և զարգացման կենտրոնում, որի աշխատակիցները ներկայացրեցին կարողությունների զարգացման, հետազոտական, ինչպես նաև շարժունության ծրագրերը։ Միջազգային կապերի կենտրոնի տնօրեն Կառլոս Պոմերը ներկայացրեց երկու համալսարանների համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև արդեն առկա Էրազմուս + Գործողություն 1-ի շրջանակներում ԵՄՀ ուսանողների և դասախոսների համար նախատեսված հնարավորությունները, որոնք հաստատվեցին պայմանագրով։
Աշխատանքային խումբը հնարվորություն ունեցավ նաև շրջելու բուհի լաբորատորիաներում, պատմական թանգարաններում և մասնաշենքերում, ծանոթանալու բուհի երկարամյա պատմությանը և ավանդույթներին։
Նշենք, որ նախորդ տարում ԵՄՀ 6 ուսանող ԵՄ կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում արդեն իսկ հնարավորություն են ունեցել սովորելու պատմական այս բուհում, ևս երեք ուսանող կընտրվեն և կմեկնեն առաջիկայում։