2017 թվականի սեպտեմբերի 27-ին համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկան հերթական անգամ կազմակերպել և անցկացրել է վարպետության դաս, որն այս վարեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիլիթ Քամալյանը:
Վարպետության դասի մասնակից ուսանողներին բացատրվեցին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների և վարչական տույժ նշանակելու մասին որոշումների յուրահատկությունները և առավել հաճախ հանդիպող թերությունները: Ուսանողներին ներկայացվեց վարչական ակտերի՝ առավել հաճախ հանդիպող թերությունները:
Ուսանողները վարչական ակտերի առանձին օրինակների վրա ծանոթացան վարչական ակտերի կառուցվածքին և շարադրանքին, այնուհետև համառոտ ծանոթացան վարչական ակտի վիճարկման պահանջի մասին հայցադիմումի կառուցվածքին:
Վարչական ոլորտի իրավախախտումների վերաբերյալ վարպետության դասերը կկրեն շարունակական բնույթ, որոնց նպատակն է ուսանողներին ապահովել բոլոր անհրաժեշտ և բավարար տեսական և գործնական գիտելիքներով՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի ցանկացած բարդության վարչական ակտ ինքնուրույնաբար բողոքարկելու հմտությունների զարգացմանը:
Հերթական վարպետության դասը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին նվիրված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական իրավախախտումների բողոքարկման հայցադիմումներին: