Սույն թվականի հունիսի 27-ին ԵՄՀ որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Ջիլավյանը Համալսարանի աշխատակազմի և ուսանողների հետ կիսեց Չեխիայի Մասարիկ համալսարանում ձեռքբերած իր գիտելիքներն ու փորձը:
Վերջինս այդ փորձառությունը ստացել էր Եվրոպական հանձնաժողովի «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 9-15-ը Չեխիայի Մասարիկ համալսարան կատարած այցի ընթացքում, որտեղ մասնակցել է ,,Understand the WORLD” խորագրով վերապատրաստմանը:
Հանդիպման սկզբում Մ. Ջիլավյանը նախ անդրադարձ կատարեց այցի հիմնական նպատակներին, խոսեց Բռնո և Պրահա քաղաքներում իրականացրած հանդիպումների մասին, այնուհետև ներկայացրեց վերապատրաաստման թեմաների առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը իր հետագա գործունեության, ինչպես նաև բուհում իրականացվող գործընթացների լավարկման համար:
Հանդիպմանը ներկա էին ԵՄՀ աշխատակազմը, թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ և դասախոսներ, ովքեր հնչեցրեցին իրենց հուզող հարցերը և ծավալվեց հետաքրքիր քննարկում: