Եվրասիա միջազգային համալսարանը Էրազմուս+ փոխանակվամ ծրագրի շրջանակներում շարունակում է ընդլայնել իր համագործակցությունը գործընկեր համալսարաների հետ: Այս անգամ համալսարանը հունիսի 23-ից—27-ը հյուրընկալել է Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկմածու՝ Գրաժինա Չիուլադիենին: Այցի շրջանակներում կազմակերպվեցին դասախոսություն և քննարկումներ համալսարանի դասախոսների և ուսանողների հետ, քննարկվեցին համալսարնեների միջև առկա ծրագրերի ընդլայնման հմարավորությունները, կրկնակի դիպլոմի նոր համատեղ ծրագրերի մշակման և ամառային դպրոցների կազմակերպման հարցերը:
Այցի շրջանակներում Գրաժինա Չիուլադիենին մասնակցեց նաև Եվրասիա միջազգային համալսարանում 2017թ. հունիսի 23-ից 24-ը տեղի ունեցած «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովին: Վերջինս գիտաժողովի մասնակիցների քննարկմանը ներկայացրեց «Մշակութային տարբերությունները հակամարտությունների կառավարման ռազմավարություններում» հետազոտությունը, որն իրականացվել էր Լիտվայի և Լեհաստանի երիտասարդության համեմատական վերլուծության հիման վրա: