Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանը համալրվեց Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) կողմից նվիրաբերված մասնագիտական գրականությամբ:
Շնորհիվ այս նախաձեռնության ԵՄՀ-ի պրեսֆորսորադասախոսական կազմը և ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի Հանրապետության 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությանը, համառոտ պարզաբանումներին, ինչպես նաև «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» օրենքի վերաբերյալ հարցեր ու պատասխաններ գրքի վերահրատարակված տարբերակին:
Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում Միջազգային համագործակցության գերմանական ընկերությանը (GIZ) համալսարանում իրականացվող կրթական գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար: