Մայիսի 15 2017
thumbnail IMG 7931new e1495431049789

Վերապատրաստման դասընթաց «Կրթական ծրագրերի զարգացման և մշտադիտարկման» գործընթացի շրջանակներում 

thumbnail IMG 7962newԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի նախաձեռնությամբ սույն թվականի մայիսի 15-ին «Կրթական ծրագրերի զարգացման և մշտադիտարկման» գործընթացի շրջանակներում երեք ամբիոնների պրոֆեսորա­դասախոսական կազմի համար իրականացվեց մեթոդական վերապատրաստում: Վերապատրաստման դասընթացը վարեցին ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը և կենտրոնի մասնագետ Մարիամ Ջիլավյանը:

Վերապատրաստմանը ներկա էին նաև ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, պրոռեկտոր Իրինա Բաբայանը և երեք ամբիոնների վարիչներն ու որակի ապահովման ամբիոնային գործակալները:

Որակի ապահովման կենտրոնը վերջին ամիսներին յուրաքանչյուր ամբիոնի համար պատրաստում էր զեկույց՝ առարկայական ծրագրերի վերանայման ընթացքի վերաբերյալ: Զեկույցների հիման վրա՝ հանդիպման ընթացքում ներկայացվեց ծրագրերի վերանայման գործընթացում բացահայտված հիմնական ձեռքբերումներն ու բացթողումները:
Մասնակիցների կողմից բարձրացվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր, ծավալվեց ակտիվ քննարկում: Հանդիպման ավարտին որոշում կայացվեց բացահայտված թերությունների հիման վրա վերանայել ծրագրերը և վերջնական տարբերակով ներկայացնել Որակի ապահովման կենտրոն՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը: