Եվրասիա միջազգային համլասարանում մայիսի 2-ին տեղի ունեցավ սեմինար-քննարկում նվիրված 2017թ-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին, որի ընթացքում ներկայացվեցին համալսարանի և միջազգային փոխանակման ծրագրով ԵՄՀ-ում ուսումնառող ուսանողների կողմից իրականացված դիտորդական առաքելության արդյունքները: Քննարկման ընթացքում ուսանողները կիսվեցին իրենց դիտորդական փորձով, ներկայացրեցին իրենց ընտրատեղամասերում իրականացված ընտրական գործընթացները, մատնանշեցին նկատած թերություններն ու հանդես եկան մի շարք առաջարկներով:
Լիտվացի միջազգային ուսանող Առնասի կյանքում այս դիտորդական փորձը առաջինը չէր: Վերջինս դիտորդական առաքելություն էր իրականացրել նաև Լիտվայում, որի շնորհիվ կարողացավ համեմատականներ անցկացնել Լիտվայի և Հայաստանի ընտրակարգերի միջև, մատնանշել դիտորդական առաքելության հետ կապված տարբերությունները:
Learning Inside Out ծրագրի ամերիկացի ուսանողներ Էրիկան և Դենիելը ներկայացրին նաև ԱՄՆ-ի ընտրական համակարգը: Այնուհետև, իրենց փորձը կիսեցին հայ դիտորդ-ուսանողները՝ ներկայացնելով դիտորդական եզրակացություններ:
Քննարկման երկրորդ մասում ուսանողները հարցեր ուղղեցին միմյանց և քննարկեցին ընտրական գործընթացների հետ կապված հիմնահարցեր: