2017թ․ ապրիլի 23-29 Եվրասիա միջազգային համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը մասնակցեց Չեխիայի Հանրապետության Մասարիկ համալսարանի կողմից կազմակերպած Erasmus+ աշխատակիցների վերապատրաստման, փոխանակման ծրագրի “Build Better You” շաբաթին։ Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոմիության կողմից։
Ծրագրին մասնակցում էին մի շարք համալսարանների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից, օրինակ՝ Չինաստանից, Արգենտինայից, Լիբանանից, Մալդիվներից, Փիլիպիններից, Ֆիջիից և այլն։
“Build Better You” շաբաթի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու կլոր-սեղան քննարկումների՝ ներակայացնելով սեփական երկրի փորձը։
Կազմակերպվեցին նաև մի շարք դասընթացներ, ինչպիսիք են օրինակ՝ «Ինչպես գրել հաշվետվություն», «Կենտրոնացում, հիշողություն և անձնական աճի զարգացում» , «Էլեկտրոնային նամակագրության կառավարում» և այլն։
Մերի Շահբազյանը օգտվելով ընձեռնված հնարավորությունից ներկայացրեց նաև Եվրասիա միջազգային համալսարանը՝ ընդգծելով համալսարանի միջազգային ուղղվածությունը և ակտիվ համագործակցությունը Եվրոպական մի շարք բուհերի հետ։
Մերի Շահբազյանը պատրաստակամ է փոխամակման ծրագրի ընթացքում ձեռք բերված նոր գիտելիքները և փորձը ներդնել Եվրասիա միջազգային համալսարնում և, իհարկե, կիսվել իր գործընկերների հետ։