2017 թվականի ապրիլի 28-ին Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ Եվրասիա միջազգային համալսարանի երեք ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացվեց հերթական մեթոդական վերապարաստումը` « Տեղեկատվության որոնում, բանավոր ներկայացումներ » թեմայով :
Վերապատրաստման դասընթացը վարեց համալսարանի Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լուսինե Մկրտչյանը: Սեմինարի ժամանակ բանախոսը խոսեց տեղեկատվության կարևորության, դրա որոնման նոր ձևերի և այսօր կիրառվող տեխնոլոգիաների մասին, ինչպիսիք են Google-ը, Yandex-ը: Նա նշեց նաև որոնողական համակարգերի օպտիմիզացման մասին, թե հատկապես ինչ ալգորիթմներով են նրանք աշխատում և մեզ ներկայացնում մեր կողմից մուտքագրվող բանալի բառերի արդյունքում: Ներկայացվեց նաև թվային տեխնոլոգիաների հետագա զարգացման միտումները:
Վերապատրաստման մասնակիցների կողմից բարձրացվեցին թեմային առնչվող տարատեսակ հարցեր: Լ.Մկրտչյանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված բոլոր հարցերին :