2017 թվականի մարտի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ երեք ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացվեց «Էթիկա և էթիկետ» թեմայով մեթոդական վերապարաստում:
Վերապատրաստման դասընթացը վարեց համալսարանի Իրավագիտության ամբիոնի ասիստենտ փիլ.գիտ.թեկնածու Երանուհի Մանուկյանը: Այս դասընթացի շնորհիվ հստակ տարբերակվեցին Էթիկա և էթիկետ հասկացությունների ծագումնաբանությունը: Նշվեց, որ էթիկա նշանակում է բարոյագիտություն այսինքն՝ վարքի կանոնների մշակման համակարգ, ինչը հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվել հասարակական հարաբերությունների մեջ: Իսկ էթիկետը գլխավորապես վերաբերում է վարվեցողության կանոններին և ձևավորվում է ինչպես սովորույթով, այնպես էլ դաստիարակության հիման վրա:Հասարակության մեջ էթիկայի և էթիկետի կանոնների հետևելը նպատակ ունի արմատավորելու մարդու հասարակական էակ լինելը, քանի որ ինչպես նշում է Արիստոտելը. «Մարդը հասարակությունից դուրս կամ գազան է, կամ Աստված»: Ե.Մանուկյանը նշեց, որ ժամանակակից մարդու լավագույն սահմանումներից մեկը homo-moralis լինելն է, այսինքն բարոյական էակ է:
Մասնակիցների կողմից բարձրացվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր: Ծավալվեց ակտիվ քննարկում, Ե.Մանուկյանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված բոլոր հարցերին :