2017թ. մարտի 28-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնը կազմակերպել էր գիտագործնական սեմինար՝ «Կոռուպցիայի ներազդեցությունը հասարակական կյանքի տարբեր բնագավառների վրա» թեմայով, որը վարեց ամբիոնի դասախոս Մարատ Ատովմյանը:
Գիտագործնական սեմինարի շրջանակներում Մարատ Ատովմյանը մասնակիցներին ներկայացրեց լավ և բարեխիղճ կառավարման սկզբունքները, բարեխղճության ազգային համակարգը, կոռուպցիայի բնորոշումը, դրսևորումները, տիպաբանությունը, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները և հաջողված միջազգային փորձը:
Ունկնդիրները բանախոսին ուղղեցին բազմաթիվ հետաքրքրաշարժ հարցեր:
Գիտագործնական սեմինարին մասնակցում էին ամբիոնի դասախոսները, ինչպես նաև Եվրասիա միջազգային համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողները: