2017թ. մարտի 23-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող Իրավաբանական կլինիկայի հերթական վարպետության դասը:
Վարպետության դասը վարեց «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն, «Մտավոր սեփականություն. տեսություն և պրակտիկա» գրքի համահեղինակ Սուսաննա Ներսիսյանը «Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ. խնդիրները ՀՀ տարածքում» թեմայով
Ս.Ներսիսյանը ներկայացրեց մտավոր սեփականության երկու կարևորագույն ինստիտուտներից Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ինստիտուտը, զարգացման պատմությունը, ինչպես նաև արդի հիմնախնդիրները կապված տարածքային սահմափակվածության հետ: Անդրադարձ կատարեց այդ իրավունքների ինչպես ներպետական այնպես էլ միջազգային օրենսդրական կարգավորմանը:
Մանրամասն նեկյացվեց և քննարկվեց ՀՀ տարածքում առկա օրենսդրական կարգավորման և գործնականում առաջացող մի շարք խնդիրներ:
Բանախոսը նշեց, որ Հեղինակային իրավունքի ոլորտում առկա խնդիրների, օրենսդրական բացերի լուծմանն ուղղված քայլեր են ձեռնարկվում։ Մատնանշվեց «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջադրումը և դրա ակտիվ հանրային քննարկումների իրականացումը։ Խնդիրների լուծման տեսակետից կարևորվեց նաև երկրում հեղինակային իրավունքի պաշտպանության շրջանակներում քաղաքացիների մոտ իրավագիտակցութան բարձրացման, դրա գրանցման, կանխմանն և վերացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
Հատկանշական է այն, որ վարպետության դասին ներկա էին թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած, համագործակից` ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները:
Վարպետության դասը հագեցած էր պրակտիկ դատական օրինակներով և ուսանողների կողմից բազմազան հարցադրումներով: