Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնի նախաձեռնությամբ 2017թ. մարտի 14-ին տեղի ունեցավ գիտագործնական սեմինար`«Կոնֆլիկտները և դրանց կառավարման եղանակները» թեմայով, որը վարեց ԵՄՀ Կառավարման և ՏՏ ամբիոնի դասախոս` Ալինա Միքայելյանը:
Սեմինարին ներկա էին` ԵՄՀ ուսանողական և դասախոսական անձնակազմը:
Ա. Միքայելյանը ներկայացրեց կոնֆլիկտ երևույթը և դրա ընկալումը տարբեր ժամանակաշրջաններում, «Կոնֆլիկտոլոգիա» գիտության ծագումը և ուսումնասիրության առարկան , կազմակերպությունում կոնֆլիտների պատճառները, տեսակները , ձևերը եվ դրանց կառավարման եղանակները: Լսարանի մասնակցությամբ ներկայացվեց ու մեկնաբանվեց՝ կոնֆլիկտային անձի տեսակները , կոնֆլիկտի դրական և բացասական կողմերը :