Մարտի 7-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ Վահէ Լոռենցի «Հայոց տաճարը» գրքի քննարկում-շնորհանդեսը:
Քննարկմանը մասնակցեցին համալսարանի տասնյակ ուսանողներ, դասախոսներ, հյուրեր:
Միջոցառման ժամանակ հեղինակը ներկայացրեց «Հայոց տաճարը»գիրքը, ներկաների համար բանախոսությամբ հանդես եկավ «Հայոց արժեհամակարգը» թեմայով:
Բանախոսությունն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում: Վերջում, ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեց
ին հեղինակին:
ին հեղինակին:
Ի դեպ, Վահէ Լոռենցի ղեկավարած Տիր-Ար զբոսաշրջային ընկերության և Եվրասիա միջազգային համալսարանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, նախատեսվում է ապրիլից կազմակերպել համալսարանի ուսանողների ճանաչողական այցեր Հայաստանի պատմական տարբեր հուշարձաններ, որի ընթացքում համալսարանականները նաև կիրականացնեն հուշարձանների տարածքի մաքրում և խնամք: