2017թ. փետրվարի 23-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող Իրավաբանական կլինիկայի հերթական վարպետության դասը:
Վարպետության դասը վարեց Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կառլեն Ավագյանը «Քննչական գործողությունների պրակտիկ կիրառելիությունը» թեմայով:
Բանախոսը ներկայացրեց քննչական գործողությունների դերը և կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման, կանխարգելման և խափանման գործընթացում: Մանրամասն ներկայացրեց դրանց տեսակները, այնուհետև ուշադրություն հրավիրեց քննչական գործողությունների պրակտիկ կիրառելիության ժամանակ առաջացող ինչպես նորմատիվ այնպես էլ գործնական բնույթ կրող մի շարք խնդիրներին, որոնք կարող են լինել օրենքի բացի կամ մասնագետների թերի տեսական գիտելիքի արդյունք:
Կ. Ավագյանը ընդգծեց, որ ինչպես տեսական գիտելիքն է առանց գործնականի կույր, այնպես էլ գործնականը առանց տեսականի է դատարկ: Քաջալերեց ուսանողներին զարգացնել տեսական գիտելիքները և դրանք համադրել գործնականի հետ։
Վարպետության դասը հագեցած էր պրակտիկ օրինակներով և ուսանողների կողմից բազմազան հարցադրումներով: