ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ (Օտար լեզուների և գրականության)

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

«Օտար լեզուներ և գրականություն» (TEFL-Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդում)

Ընդհանուր նկարագիր

Ընդհանուր նկարագիր

«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ Մանկավարժության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել հետազոտական հմտություններով, բազմակողմանի և բարձրակարգ լեզվական գիտելիքներով օժտված մասնագետների, որոնք կարող են իրականացնել մասնագիտական և մանկավարժական, այդ թվում` գիտահետազոտական գործունեություն, ունեն հայեցակարգային մտածողություն, կարող են բացահայտել մասնագիտությանը վերաբերող հիմնախնդիրները, ներկայացնել հիմնավորված առաջարկություններ, ներմուծել դասավանդման նոր մոտեցումներ և մեթոդներ, հարմարեցնել դրանք հայաստանյան ուսանողների մշակույթին,կիրառել բազմամշակութայնության սկզբունքները, կազմել առարկայական ծրագրեր, կատարել լեզվաբանության, բանասիրության ոլորտին վերաբերող թարգմանություններ՝ ակադեմիական հենքով: ԿԾ գլխավոր նպատակն է ուսումնասիրել անգլերեն լեզվի դիդակտիկան՝ հարաբերակցելով այն կոնկրետ լեզվաբանական, մշակութային և գրականագիտական ուղղությունների հետ:

«Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի կրթական ծրագիրը միտված է ձևավորելու լեզվի դասավանդման մեթոդաբանության, ուսումնական պլանի և նյութերի կազմման, թեսթավորման, ինչպես նաև երկրորդ օտար լեզվի ձեռքբերման և անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման (TEFL) հետազոտությունների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ։

Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մագիստրատուրայի ուսանողները քննարկում և կիրառում են ուսուցման մոդելները, ուսուցման նորարարական տեխնոլոգիաները և լեզվաբանական տեսությունները։ Ուսանողները տիրապետում են նաև օտար լեզվի ուսուցման ոլորտում հետազոտությունների իրականացման հմտություններին։

Կրթական ծրագրի գիտահետազոտական դասընթացները բաղկացած են հետևյալ մասերից․

  • վարպետության դասեր,
  • թեզի գիտահետազոտական աշխատանք,
  • գիտահետազոտական պրակտիկա,
  • գիտամանկավարժական պրակտիկա,
  • թեզի պաշտպանություն։

«Օտար լեզուներ և գրականություն»  մասնագիտությունը «UFAR EL» Քեմբրիջ անգլերենի գնահատման կենտրոնի հետ համագործակցության արդյունքում ապահովում է նաև Cambridge անգլերենի դասընթացներ   (KET A2, PET B1, FCE B2, CAE C1, CPE C2).

Աշխատանքի հնարավորություններ

Կարիերայի հնարավորություններ

Շրջանավարտները կարող են աշխատել հետևյալ ոլորտներում․

  • անգլերենի՝ որպես երկրորդ լեզվի ուսուցիչ,
  • օտար լեզվի ուսուցիչ,
  • մեծահասակների մանկավարժ,
  • աշխատավայրում գործող TEFL հրահանգիչ,
  • համայնքային մանկավարժ,
  • ուսուցչի օգնական,
  • լեզվի մասնագետ,
  • թարգմանիչ,
  • գիտաշխատող,
  • ուսումնական ծրագրերի խորհրդատու,
  • ուսուցման ճկուն համակարգերի մշակող,
  • լեզվի դասախոս և այլն:

Լավագույն ուսանողները հնարավորություն ունեն նաև անցնելու կայուն աշխատանքի Եվրասիա միջազգային համալսարանի համագործակից և Հայաստանի Հանրապետությունում առաջատար պետական և մասնավորում դպրոցներում։

Հմտությունների զարգացում

Սովորելով Եվրասիա միջազգային համալսարանում Օտար լեզվի դասավանդում՝ Դուք

  • կտիրապետեք նորարարական ուսուցման տեխնոլոգիաներին,
  • կտիրապետեք անգլերենի և այլ լեզուների արդյունավետ ուսուցման և դասավանդման հմտություններին,
  • կձևավորեք մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ մի շարք կրթական չափանիշներով,
  • կփոխանցեք սովորողներին տեսական և մասնագիտական ուժեղ գիտելիքներ,
  • կամրապնդեք մասնագիտական առաջնորդության Ձեր հմտությունները,
  • կտիրապետեք լեզվի ուսուցման տեսության և հետազոտության քննադատական մոտեցման ուղիներին, որոնք անհրաժեշտ են պրակտիկ դասավանդման համար,
  • կկարողանաք զարգացնել տարբեր մշակութային, կրոնական և սոցիալ-տնտեսական ծագում ունեցող ուսանողների լեզվական հմտությունները:

Եվրասիա միջազգային համալսարանում ուսանողները խրախուսվում են մասնակցել համապատասխան դասընթացների, աշխատաժողովների, կոնֆերանսների և միջոցառումներ, որտեղ նրանք հնարավորություն կունենան առնչվել տարբեր ոլորտների  առաջատար մասնագետների հետ։  Այս մոտեցումը ուսանողներին ընձեռում է բացառիկ հնարավորություն հանդիպել ոլորտի լավագույն մասնագիտների հետ, ստեղծել հետագա համագործակցության կայուն հիմքեր և մեծապես բարելավել աշխատանքի տեղավորման իրենց հմտությունները ավարտելու ընթացքում։

Դասընթացներ

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտությամն դասընթացներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Ուզում եք սովորել