2016թ. դեկտեմբերի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման և ՏՏ ամբիոնը համալրվեց ևս մեկ համագործակից ընկերությամբ։ Այդ կապակցությամբ կնքվեց հուշագիր Եվրասիա միջազգային համալսարանի՝ ի դեմս ռեկտոր Սուրեն Օհանյանի, և §Նախագծերի կառավարման մասնագետների միության¦` ի դեմս նախագահ Մարինե Ղահրամանյանի միջև։
Հուշագրի նպատակն է նպաստել արտասահմանում գործող նմանատիպ երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը և աշխատաշուկայում համալսարանի ուսանողների մրցակցության բարձրացմանն ու առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելուն։
Շնորհավորում ենք կառավարման և ՏՏ ամբիոնին՝ համագործակցության շրջանակները ընդլայնելու առթիվ։