Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման և ՏՏ ամբոնի 4-րդ կուրսի և մագիստրատուրա 1-ին կուրսերի ուսանողները «Մարդկային ռեսուրսների կառավարում» առարկայի շրջանակներում՝ դասախոս Իլոնա Ալեքսանյանի ղեկավարությամբ, 2016թ. դեկտեմբերի 1-ին իրականացրեցին ճանաչողական այց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն: Այցի նպատակն էր համեմատել դասընթացի ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքները ընկերության պրակտիկ կիրառելիության հետ։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը հայտնի է իր հանրահա
յտ մի շարք ապրանքային նշաններով, մարդակային ռեսուրսների կառավարման յուրահատկություններով, որը շատ հանգամանալից ներկայացվեց ընկերության աշխատակցի կողմից։ Անդրադարձ եղավ նաև ընկերության պատմությանը, խոսվեց Հայաստանում նրա գործունեության, ըմպելիքի արտադրության և շշալցման ողջ գործընթացի մասին։
Այնուհետև իրականացվեց հյուրասիրություն և շրջայց ընկերության արտադրության ողջ տարածքով: Ուսանողների կողմից հնչեցին մի շարք տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին ընկերության կազմակերպական կառուցվածքին և մարդկային ռեսուրսների կառավարմանը, ինչպես նաև արտադրության գործընթացին:
Նմանատիպ ճանաչողական այցերը շարունակական են և, ըստ ուսանողների, այս այցը ևս աչքի ընկավ իր ուսուցողական բնույթով: