Ընտրությունների անցկացման ընթացակարգի համաձայն 2016թ. նոյեմբերի 8-ին ժամը 9։30-ին հատուկ կահավորված սենյակում մեկնարկեցին Ուսանողական խորհրդի նախագահի, Ուսանողի իրավունքի պաշտպանի և ամբիոնների ավագների ընտրությունները։
Ժամը 13։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են ընտրողների 41.3 %-ը։
Մինչ այս ժամը իրենց ուսանողական պարտականությունը կատարել և քվեարկությանը մասնակցել են նաև ՈՒԽ գործող նախագահ Լիլիթ Ասատրյանը, ՈՒԽ նախագահի թեկնածու Սառա Սալումյանը, Ուսանողի իրավունքի պաշտպանի թեկնածու Էլեն Ասատրյանը։
Թեկնածուների վստահված անձինք հետևում են ընտրությունների անցկացման ընթացքին, ներկայացնում են բողոքներ ընտրատարածքի շուրջ կուտակումների վերաբերյալ։ Այլ խախտումներ թերևս չեն արձանագրվել։
Հիշեցում. Հարգելի ուսանողներ ընտրատարածքը բաց է մինչ ժամը 15։30-ը և յուրաքանչյուրիդ ձայնը որոշիչ է։