Եվրասիա միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ 2016 թվականի հոկտեմբերի 28-ին երեք ամբիոնների դասախոսական կազմի համար անցկացվեց «Բանավեճը որպես դասավանդման մեթոդ » թեմայով մեթոդական վերապարաստում:
Վերապատրաստման դասընթացը վարեց համալսարանի Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու, իրավագիտության ամբիոնի դասախոս Մերրի Շահբազյանը: Նա լսարանին մանրամասնորեն ներկայացրեց բանավեճի էությունը և նշանակությունը , դասապրոցեսում այն կիրառելու արդյունավետությունը : Մ.Շահբազյանը անդրադարձավ բանավեճի` Կարլ Պոպեր, Բրիտանական, Քաղաքական, Լինկոլն Դուգլաս և այլ ձևաչափերին: Ներկայացրեց դրանց յուրահատկությունները և տարբերությունները: Բանախոսը դասընթացի մասնակիցների հետ անցկացրեց փորձնական վարժություն ճիշտ փաստարկի ձևավորման շուրջ: Ներկայացրեց փաստարկի կառուցման բաղկացուցիչ տարրերը:
Մասնակիցների կողմից բարձրացվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր: Ծավալվեց ակտիվ քննարկում, Մ.Շահբազյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին :