Հոկտեմբերի 21 2016
IMG 9770

Վարպետության դաս «Ամուսնալուծության իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով

 

ԵՄՀ իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկան 2016 թվականի հոկտեմբերի 21-ին կազմակերպել էր վարպետության դաս «Ամուսնալուծության իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

Վարպետության դասը ուսանողների համար վարեց  «Յունիբել» իրավաբանական ընկերության ղեկավար և փաստաբան Ալլա Աղասյանը:

Վարպետության դասին ներկայացվեց  ամուսնալուծության կարգը,  խոսվեց դատական և քաղաքացիական կացության ակտերի գimg_9768րանցման մարմնում ամուսնալուծության ընթացակարգի մասին։ Մանրամասն քննարկվեցին  ամուսնալուծությանը նպաստող պատճառները և ամուսնալուծությունից հետո  առաջացող այնպիսի խնդիրներ, ինչպիսին է համատեղ սեփականության ընթացքում ձեռք բերված գույքի բաժանումը:

Բանախոսի կողմից մասնավորեցվեց նշանադրության մատանու հետ կապված օրենսդրական խնդիրները, քննարկվեցին ուսանողների կողմից մեջբերված  մասնավոր դեպքեր։ Վարպետության դասը ամփոփվեց ձեռքբերված գիտելիքի ստուգմամբ:

Նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ