Սեպտեմբերի 23 2016
IMG 8698

Շնորհավո´ր տոնդ, ազատ, անկախ 25-ամյա Հայաստանի Հանրապետություն:

Հարյուրամյակներ շարունակ ազգային պետականությունը կորցրած ժողովրդի համար անկախությունը բացառիկ և բացարձակ արժեք է, որովհետև պատմական անցյալում կրած դառնություններն ու դժվարությունները հիշողությունից շուտափույթ ջնջելու անհրաժեշտություն է զգացվում: Երկրի անկախությունը  բալասան է դառնում, ոչ միայն անցած վերքերը բուժելու, այլև ուրախության ու զարթոնքի, վաղվա նկատմամբ անսահման հույսեր պարգևելու առումով: Այնպես որ, քառորդ դար անկախացած երկրի համար անկախ կարգավիճակի 25-ամյակի տոնակատարությունը դուրս է գալիս իր բուն նշանակությունից և մեր ժողովրդի համար դառնում է համակողմանի նշանակություն ունեցող արժեք: Աշխարհով մեկ ցրված հայության համար անկախ Հայաստանի Հանրապետությունը լույսի և հավատի փարոս է, որը դարձել է  ժողովրդի ազգային-պատմական հիշողության պահպանման հավաքատեղի: Այս հանգամանքով էր պայմանավորված անկախության հոբելյանական միջոցառումների անցկացումը հանրապետությունում և աշխարհի հայաշատ գաղթօջախներում:

Եվրասիա միջազգային համալսարանում և հենակետային վարժարանում սեպտեմբերի 23-ին նույնպես կազմակերպվեց անկախությանը նվիրված միջոցառում, որի  առաջին մասում անդրադարձ եղավ վերը նշված հարցերին, իսկ այնուհետև շնորհալի սովորողները հանդես եկան ազգային և հայրենասիրական ոգեշնչող կատարումներով:

Միջոցառմանը զեկուցմամբ մասնակցեց ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից Եվրասիա միջազգային համալսարանի պատասխանատու գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, ով գիտականորեն մեկնաբանեց անկախության գաղափարը՝ հատուկ ուշադրություն դարձնելով անկախության նոր սերնդի դերակատարությանը ազգային հիմնախնդիրների լուծման գործընթացներում: img_8680
Նա, շնորհավորելով բոլորին այս գեղեցիկ ու անկրկնելի տոնի կապակցությամբ, խոսեց նաև ՀՀ-ի անցած դժվարին ճանապարհի, հայոց պետականության կայացման գործընթացի, մեր երկրի հաղթանակների, նվաճումների և առկա մարտահրավերների մասին: Խոսվեց նաև մեր բանակի մարտունակության, զարգացման ու հզորա
ցման, մեր քաջարի , հայրենասեր զինվորների մարտական բարձր ոգու, դեպի հայրենիքը ունեցած անմնացորդ նվիրվածության ու հավատարմության մասին: Այնուհետև գեներալը պատասխանեց ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

img_8819Այնուհետև սովորողներն իրենց ինքնատիպ ելույթներով, շնորհավորական խոսքերով, հայրենասիրական երգերով ու պարերով մեծ բավականություն և տոնական բարձր տրամադրություն պարգևեցին ներկաներին: Առանձնապես հուզիչ էին Սևադա Միքայելյանի, Վլադիմիր Մսրյանի, Մարիամ Այվազյանի, Մարիամ Գևորգյանի կատարումները և հատկապես տղաների ներկայացմամբ յարխուշտա մարտական պարը:

Հանդիսատեսը հուզմունքի և ուրախության բազում պահեր ապրեց:

Միջոցառումն ամփոփեց համալսարանի ռեկտոր Ս. Օհանյանը: Նա ուշադրություն դարձրեց սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքներիimg_8807 հետագա բարելավմանը, ընդգծեց քառօրյա պատերազմում համալսարանի հինգ ուսանողների մասնակցության կարևորությունը և այս միջոցառման անցկացման հաջող ընթացքը պայմանավորեց սովորողներին հոգեհարազատ թեմայի ընտրությամբ՝ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչ Ս. Նահապետյանին և պրոռեկտոր Ի. Բաբայանին այս յուրահատուկ գիտական և գեղարվեստական միջոցառումը կազմակերպելու համար:

img_8879