Աշխատաշուկայում համալսարանի ուսանողների մրցունակության բարձրացման, ուսանողներին որպես կամավորներ կազմակերպությունում ներգրավելու, ԲՈւՀ-ի իրավաբանական կլինիկայի և հետազոտական աշխատանքները համատեղ իրականացնելու նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 2-ին Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր` Սուրեն Օհանյանը և Յունիբել Իրավաբանական ընկերության տնօրեն` Ալլա Աղասյանը կնքեցին համագործակցության Հուշագիր:
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, այդ թվում, գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացների, դատախաղերի և բանավեճերի, նմանակումների (simulations) համատեղ կազմակերպում, հետազոտությունների քննարկումների իրականացում, իրավաբանական կլինիկայի աշխատանքների մասնակցություն և իրականացվող միջոցառումների վերաբերյալ շահառուների շրջանում տեղեկատվության տարածում:
Հուշագրի կնքմանը ներկա էին իրավագիտության ամբիոնի դասախոսները, իրավաբանական կլինիկայի ուսանողները և համալսարանի աշխատակիցները:
Եվրասիա միջազգային համալսարանը շարունակում է ակտիվ համագործակցությունը արտաքին շահառուների հետ՝ կարևորելով ուսանողի գործնական հմտությունների զարգացումը: