ԵՎՐԱՍԻԱ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ-ՎԱՐԺԱՐԱՆ

2144_Picture1Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը իրականացնում է հանրակրթական ծրագրի վերջին գործառույթները, որտեղ աշակերտը նպատակայնորեն խորացնում և հարստացնում է իր գիտելիքները` նախապատրաստվելով բարձրագույն մասնագիտական ուսուցման:Եվրասիա վարժարանի առանձնահատկությունները

Ուսուցումը ընթանում է յուրաքանչյուր աշակերտի համար մշակված անհատական ուսումնական պլանով (ուսուցման յուրահատուկ հետագծով), որը կազմվում է վարժարանի պետական ուսումնական պլանի հիման վրա` հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի անհատական ուսումնական հետագիծը: Աշակերտի և նրա ծնողի ցանկությամբ ցանկացած առարկա ուսուցանվում է խորացված (բովանդակային` համապատասխան ժամաքանակի ապահովմամբ): Այս ծրագրով ուսուցումը հնարավոր է դարձնում խուսափել մասնավոր (կրկնուսույցի մոտ) լրացուցիչ պարապմունքներից և հաջողությամբ հանձնել միասնական ընդունելության քննությունները:

Վարժարանում ընթացող նախամասնագիտական ուսուցումից բացի աշակերտները մասնակցում են իրենց հեռանկարային մասնագիտական ուսուցմանը համապատասխան` բիզնեսի, ձեռնարկատիրական գործունեության, ինտերնետ մարքեթինգի, դիվանագիտության, օտար լեզուների, ծրագրավորման ծրագրերին:

Ուսուցումը վարժարանում ժամանակակից մեթոդներով կազմակերպելու նպատակով բոլոր աշակերտները մասնակցում են «Եվրասիա» ամառային դպրոցի` հանրապետությունում եզակի «Քայլ առաջ» ծրագրին, որը նպաստում է նրանց մոտ ուսուցման մոտիվացման, նոր հմտությունների զարգացման ու առաջադիմության բարձրացմանը:

Գործող ծրագիրը համապատասխանում է միջազգային բակալավրիատի ծրագրին ներկայացվող պահանջներին, և շրջանավարտը կարող է  մասնակցել եվրոպական համալսարանների ընդունելության մրցույթին:

Ուսուցումը կազմակերպվում է կրթադաստիարակչական համագործակցային միջավայրում`

  • զուգակցելով անհատական և թիմային աշխատանքը,
  • խրախուսելով նորարարությունը,
  • զարգացնելով հետազոտական հմտությունները, աշխատասիրությունը,
  • վերլուծական և ստեղծագործական մտածելակերպը,
  • խթանելով առաջնորդությունը և մոտիվացիան,
  • զարգացնելով նպատակասլացությունն ու լավագույն արդյունքի հասնելու ձգտումը:

Պաշտոնական կայքէջ՝  http://www.college.eiu.am/

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ