Հուլիսի 13 2016
IMG 4866

Ինովացիոն բիզնես գաղափարները  «Հաջողակ ձեռներեց» նախագծի  շրջանակներում

Եվրասիա միջազգային համալսարանի կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը «Ալվարիում»  դասընթացային և խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ 2016թ. հունիսի 28-ից  հուլիսի 8-ը իրականացրեց «Հաջողակ ձեռներեց» նախագիծը:

IMG_4993Ծրագրի նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել ձեռներեցության կարողություններ:

Նախագծի ընթացքում իրականացվեցին հետևյալ դասընթացները.

  1. Հաղորդակցությունը որպես ձեռներեցի կարևորագույն հմտություն։ Ֆիդբեք գործիք
  2. Գործարար գաղափարների գեներացիա և ընտրություն
  3. Բիզնես մոդելի կտավ
  4. Մարքեթինգ. ոլորտի վերլուծություն և մարքեթինգային ռազմավարության մշակում
  5. Բանակցություններ։ Բանակցային ոճերը, երկկողմանի հաղթանակի մոդել, բանակցային վարժություններ
  6. Ֆինանսական մոդելավորում և բիզնեսի ֆինանսական կառավարման գործիքներ:

Որպես  դասընթացավարներ հանդես եկան «Ալվարիում» կազմակերպության ներկայացուցիչներ Գոհար Ղաբուզյանը և  Կարեն Վարդանյանը:

«Հաջողակ ձեռներեց» նախագիծը ամփոփվեց մասնակիցների նորարար բիզնես գաղափարների պատրաստմամբ: Արդյունքում մասնագիտական հանձնաժողովի դատին ներկայացվեցին «Ջրային կինոթատրոն», «Հակասթրես» «Ուղևարձի էլեկտրոնային կառավարումը ՀՀ-ում» և «Էքստրիմ տուրիզմ» չորս բիզնես գաղափար:

Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:

image-13-07-16-10-15-47

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում «Ալվարիում» կազմակերպությանը կնքված հուշագրի շրջանակներում բարեխիղճ և պատրաստակամ համագործակցության համար: