2016 թվականի հունիսի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկել է «Համընդհանուր անվտանգության ուսումնասիրություններ» թեմայով ամառային դպրոցը, որը կազմակերպվել է Եվրասիա միջազգային համալսարանի և ԱՄՆ-ի Սթոունհիլ քոլեջի հետ համատեղ:
Ամառային դպրոցը կընթանա հունիսի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում:
Մասնակիցները կքննարկեն հակամարտությունների, մարդու և համաշխարհային անվտանգության, մարդու անվտանգությունը որպես համաշխարհային անվտանգություն, Հայոց ցեղասպանության, գլոբալիզացիայի, հանցագործությունների և հակամարտությունների, էթնիկ զտումների և վերականգնողական արդարադատության (Restorative Justice), գենդերային և մարդկային թրաֆիքինգի, կոռուպցիայի թեմաները:
Ամառային դպրոցին մասնակցում են Սթոունհիլ քոլեջի և ԵՄՀ-ի ուսանողները, հետազոտողները:
Ամառային դպրոցի մասնակիցները իրենց ներդրումը կունենան «Համընդհանուր խաղաղության տեղական արմատները» թեմայով գիտաժողովին: