ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՄԲԻՈՆ
Ընդհանուր նկարագիր
Իրականացվում է «Օտար լեզուներ և գրականություն» կրթական ծրագիրը, որը նպատակ ունի պատրաստել հասարակության պահանջներին համապատասխանող մասնագետներ, մասնավորապես օտար լեզվի ուսուցիչներ (անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի), ինչպես նաև պատրաստել բանասիրական և միջմշակութային հաղորդակցման բնագավառի` աշխատուժի շուկայի պահանջներին համարժեք մասնագետներ:
«Oտար լեզուներ և գրականություն» կրթական ծրագիրն իրականացվում է լավագույն ավանդական և ժամանակակից մեթոդաբանական միաձուլվածքի եղանակով: Ամբիոնում դասավանդման մեթոդներն առավելապես ուսանողակենտրոն են և ներառում են ուղղորդված դասախոսություններ, գործնական պարապմունքներ, կրթական տեխնոլոգիաներով հարուստ ինտերակտիվ դասեր, քննարկումներ, բանավեճեր և այլն:
Կրթական ծրագրի շրջանավարտը կարող է աշխատել ՀՀ միջին ուսումնական հաստատություններում` հիմնական և ավագ դպրոցներում որպես օտար լեզվի ուսուցիչ, ինչպես նաև օտար լեզուների ուսումնական կենտրոններում:
Ամբիոնի խնդիրներն են՝
- ապահովել ուսանողներին օտար լեզվի բնագավառում պատշաճ մասնագիտական գիտելիքներով,
- ապահովել ուսանողներին մանկավարժական հմտություններով,
- ապահովել ուսանողներին ժամանակակից մեթոդաբանական գիտելիքներով և ունակություններով,
- զինել ուսանողներին գիտահետազոտական հմտություններով և կարողություններով:
Ամբիոնում կրթությունը իրականացվում է երեք աստիճաններում՝