2016 թ. ապրիլի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնում տեղի ունեցավ «Ինչպես ինքնադրսևորվել. իրական հնարավորություններ» խորագրով սեմինար: Սեմինարը վարող ԵՄՀ դասախոս, բիզնես-խորհրդատու Ա. Ոսկանյանն առաջարկեց ԵՄՀ-ում կազմակերպել գործնական ուղղվածության բիզնես դպրոց և բիզնես հարթակ, որտեղ համապատասխան գիտելիք ձեռք բերած երիտասարդները կկարողանան փորձառու մասնագետների աջակցությամբ կազմակերպել իրենց միկրոկազմակերպությունը և գործել ներկա շուկայում: Առավել իրազեկ շրջանավարտները կուղղորդվեն փորձառու մասնագետների կարիք ունեցող կազմակերպություններ:
Սեմինարի ավարտին պարոն Մարդոյանը շնորհակալություն հայտնեց պարոն Ոսկանյանին և հավելեց, որ բավականին շատ ուսանողներ ցանկություն ունեն ինտեգրվել բիզնես դպրոցում, ինչը հնարավորություն կտա կատարելագործել մասնագիտական հմտությունները: