2016 թ. մայիսի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնում տեղի ունեցավ «Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը և օրենսդրությունում առկա թերությունները» խորագրով սեմինար: Այն վարեց ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դասախոս` Նարեկ Տեր-Օհանյանը: Գիտագործնական սեմինարին ներկա էին իրավագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, հետաքրքրված այլ անձինք:
Գիտագործնական սեմինարի ընթացքում քննարկվեցին սեռական ազատության և սեռական անձեռնամխելիության դեմ ուղված հանցագործությունների ընդհանուր բնութագրին վերաբերող ՀՀ Քրեական օրենսգրքի հոդվածները: Ներկայացվեցին եվրոպական և ԱՊՀ երկրների համապատասխան հանցակազմերի միջև կատարված ուսումնասիրության արդյունքները, համեմատվեցին եվրոպական մի քանի երկրների և ՀՀ օրենսդրության նույն հոդվածները, ադրադարձան ՀՀ ներքին օրենսդրական թերություններին:
Առաջարկվեց փոփոխություններ կատարել «Բռնաբարության և սեռական բնույթի բռնի գործողություններ» հանցակազմերի սանկցիաներում: Ն. Տեր-Օհանյանը հավելեց, որ անհրաժեշտություն կա վերախմբավորել անառակաբարո գործողությունների հանցակազմի դիսպոզիցիան` սուբյեկտի տարիքը դարձնելով 18 տարին: