2016 թ. մայիսի 11-ին Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնում տեղի ունեցավ հանդիպում ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Լ. Ավետիսյանի հետ: Ավետիսյանը մասնակցիներին ներկայացրեց Լեհաստանի Սոցիալական գիտությունների համալսարանում իր կողմից իրականացված վեցամսյա հետազոտական ծրագիրը և ծրագրի շրջանակում ձեռք բերած փորձառությունը: Նշված ծրագրի շրջանակում Լ. Ավետիսյանը մասնակցել է բազմաբնույթ գիտաժողովների, հրատարակել հոդվածներ, ուսումնասիրել բուհում առկա կրեդիտների կուտակման և փոխանցման կարգը, ուսումնառության ժամանակակից մեթոդները, ինչպես նաև՝ վարել դասախոսություններ:
Դոցենտ Լ. Ավետիսյանն անդրադարձավ նաև քննության կազմակերպման, գործատուների համագործացության ձևաչափի, դասավանդման առկա մեթոդների վերաբերյալ հնչած հարցերին:
Հանդիպմանը ներկա էին ԵՄՀ ռեկտոր Ս. Օհանյանը, դասախոսներ: