ՀԵՌԱԿԱ-ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ

ՀԵՌԱԿԱ-ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ

ԵՄՀ-ի նպատակներից է՝ հեռակա ուսուցման համակարգում հեռավար կրթական նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով բարձրացնել ուսուցման արդյունավետութունը, նպաստել, որ ուսումնական հաստատությունից հեռու ուսանողները, այդ թվում`աշխատող, առողջական, մարզերում բնակվող կամ այլ պատճառներով բարձրագույն կրթություն ստանալու սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք համակարգված գիտելիքներ ստանան: Հեռակա կրթության արդյունավետության բարձրացման նպատակով դասախոսները կիրառում են ուսուցման խառը (blended) մեթոդներ։

Հեռավար ուսուցման գործընթացի ապահովման համար ավանդական տեղեկատվական ռեսուրսների հետ մեկտեղ օգտագործվում են հեռավար ուսուցման ժամանակակից միջոցներ, ինչպիսիք են` էլեկտրոնային դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները, ուսումնական տեսաֆիլմերը, տեսաժապավենները, աուդիո ձայնագրությունները, համակարգչային ծրագրերը և այլն: Դասավանդման բոլոր նյութերը վերբեռնվում են դասախոսների կողմից MICROSOFT TEAMS հարթակում։ Ուսանողը, մուտք գործելով ԵՄՀ վիրտուալ համակարգ, ուսուցման ողջ ընթացքում ստանում է նյութեր և իր կրթության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։

Հեռակա ուսուցման համակարգում ուսուցումը 5 տարի է, և 240 կրեդիտը բաշխվում է 10 կիսամյակների միջև: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակով` յուրաքանչյուրը 4 շաբաթ տևողությամբ: Հեռակա ուսուցման ուսումնական պլաններում առարկաները համապատասխանում են բակալավրիատի առկա ուսուցման ուսումնական պլանի առարկաներին` նույն մոդուլներով և կրեդիտներով, բացի ֆիզիկական դաստիարակություն առարկայից: Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողն ուսումնական պլանի համաձայն հանձնում է անհատական (դասախոսի խորհրդատվությամբ) և ինքնուրույն աշխատանքներ:

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

  1. Հեռակա ուսուցմամբ ԵՄՀ-ն ընդունելություն է կատարում բակալավրի կրթական ծրագրով հետևյալ մասնագիտություններով․
    • Կառավարում (ըստ ոլորտների)
    • Իրավագիտություն
    • Անգլերեն լեզու և գրականություն
    • Տեղեկատվական համակարգեր
    • Տարրական մանկավարժություն
    • Լրագրություն
  2. Դիմորդները հեռակա-հեռավար համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար  դիմում-հայտը լրացնում են առցանց՝ հետևյալ ՀՂՈՒՄՈՎ:
  3. Եվրասիա միջազգային համալսարանի հեռակա ուսուցման համակարգում ուսուցումը 5 տարի է, և 240 կրեդիտը բաշխվում է 10 կիսամյակների միջև: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակով` յուրաքանչյուրը 4 շաբաթ տևողությամբ: Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողն ուսումնական պլանի համաձայն հանձնում է ինքնուրույն աշխատանքներ:

Դիմելու ընթացակարգ

  • Դիմորդները քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության  դիմում-հայտը  լրացնում  են  ԳԹԿ համակարգում՝ dimord.am կայքում:

Ներկայացվող փաստաթղթեր

Անհրաժեշտ փաստաթղթեր

    • լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).,
    • 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
    • փաuտաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մաuին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաuտաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաuտաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատաuխան նշման առկայության դեպքում, իuկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում uտացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում).
    • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) և պատճեն,
    • զինվորական գրքույկ և զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մաuին.
    • սոցիալական քարտի պատճենը,
    • եթե  աշխատում է, տեղեկանք աշխատանքի վայրից,
    • փաստաթղթերի ընդունման և ձևակերպման վճարի /5000 դրամ/ անդորրագիր։

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ