ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ
Ուսուցում ասպիրանտուրայում
Եվրասիա միջազգային համալսարանն իրականացնում է ասպիրանտական կրթություն` ՀՀ ԿԳՆ 27.08.2013թ. N 802-Ա/Ք, 24.01.2013թ. N 62-Ա/Ք և 09.07.2013թ. N 918-Ա/Ք հրամանների հիման վրա հետևյալ մասնագիտությունների գծով:
- Ը.00.02 «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում»
- Ժ.02.07 «Գերմանական լեզուներ»
- ԺԲ.00.02 «Հանրային իրավունք /սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում/»
Առկա ոսուցման տևողությունը 3 տարի է, հեռակայինը` 4:
- Ընդունելությանը կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն բարձրագույն կրթության մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմ և հանձնել են ստորև ներկայացվող քննությունները: Դիմորդները պետք է ներկայացնեն նաև ընտրված մասնագիտությունից գիտական ռեֆերատ` (ակնարկվող թեմայից) առնվազն 20 տպագրական էջ կամ հրատարակված գիտական աշխատություններ (նվազագույնը` 0.5 մամուլ ծավալով):
- Մասնագիտական քննության մասնակցելու թույլտվություն տալիս է ԵՄՀ ընդունող հանձնաժողովը` «Օտար լեզու և «Ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ առարկաներից տարբերակված ստուգարքների դրական արդյունքների և ներկայացված գիտական ռեֆերատի (ռեֆերատի հետ միասին պահանջվում է մասնագիտական ամբիոնի դրական գրախոսական) առկայության դեպքում:
- Մասնագիտական քննությունից «բավարար գնահատական ստացած դիմորդը զրկվում է ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից (8-12 միավոր` 20 բալանոց սանդղակով):
Ի գիտություն
ԵՄՀ-ն Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում իրականացնում է ուսանողների և հետազոտողների փոխանակում եվրոպական մի շարք բուհերի հետ, ինչն ասպիրանտներին հնարավորություն է ընձեռում ուսումնառության և հետազոտության որոշ հատված անցնել ԵՄ բուհերում` ստանալով կրթաթոշակ (մրցութային հիմունքներով): |
Պահանջվող փաստաթղթեր
- դիմում ԵՄՀ ռեկտորի անունով,
- «Օտար լեզու» և «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկաններից տարբերակված ստուգարքների հանձնումը հավաստող վկայագիր,
- որակավորման քննությունների հանձնման մասին վկայական,
- կադրերի հաշվառման անձնական թերթ, ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափսի),
- անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
- բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի պատճեները,
- քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե աշխատում է):
Քննական առարկաներ
1 | Օտար լեզու (որևէ մեկը) | Անցումային միավորներ | Քննությունը կազմակերպող մարմին |
---|---|---|---|
1.2 | Անգլերենի դեպքում` TOEFL (iBT)/IELTS | 46/5.5 | Անգլերեն լեզվից «TOEFL» դասընթացները և տարբերակված ստուգարքները ՀՀ-ում կազմակերպում են այն կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան պաշտոնական թույլտվություն: |
1.2 | Գերմաներենի դեպքում` on DaF | 60 | DAAD |
1.3 | Ֆրանսերենի դեպքում` TCF | 200 | Alliance Francaise |
1.4 | Այլ օտար լեզու | Մասնագիտության առանձնահատկությունից ելնելով դիմորդը կարող է հանձնել քննություն այլ օտար լեզվից՝ ԿԳՆ թույլտվությամբ | |
2 | Ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հմտություններ | 25 | Ստուգարքն ընդունում է Երևանի պետական համալսարանի հաշվիչ կենտրոնը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը կամ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: |
3 | Մասնագիտական քննություն | 13 (հն. 20-ից) | Քննական հարցաշարը ԵՄՀ-ն նախապես տրամադրում է դիմորդին, քննությունը կազմակերպվում է ԵՄՀ-ում` համապատասխան ամբիոնի կողմից: |
4 | Գիտական ռեֆերատ ընտրված մասնագիտությունից (ակնարկվող թեմայից) | Առնվազն 20 տպագրական էջ կամ հրատարակված գիտական աշխատություններ (նվազագույնը` 0.5 մամուլ ծավալով): |
Օրենքներ, Որոշումներ
-
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ