ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ)

Ընդհանուր նկարագիր

Հավատարմագրման տարեթիվը

13.03.2002 թ.

 Շնորհվող որակավորումը

Իրավագիտության բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ

Կրթական ծրագրի նպատակը 

«Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել իրավագիտության ոլորտում հիմնարար, տեսական և կիրառական գիտելիքներ,  ինչպես նաև  վերլուծական մտածողություն ունեցող իրավաբանների, որոնց գործունեությունն ուղղված կլինի իրավական նորմերի ստեղծմանը,  իրացմանը  և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրավակարգի ապահովմանը:

Կրթական ծրագրի խնդիրները

Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ ռազմավարությունից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

Կրթություն

  1. Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային և եվրոպական չափանիշներին, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին  համապատասխան կրթություն:
  2. Տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում հիմնարար տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերելու համար:
  3. Ձևավորել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
  4. Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա`որպես վերլուծական մտածողություն ունեցող, տեսական և կիրառա­կան գիտելիքներով օժտված հասարակության անդամի ձևավորմանը:
  5. Զարգացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ: 

Հետազոտություն

  1. Խրախուսել ուսանողների կողմից հետազոտական և նորարարական նախաձեռնությունների իրականացմանը՝ ծանոթացնելով հետազոտությունների և հետազոտական մեթոդների հիմունքներին: 

Հանրային ծառայություն

  1. Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին: 

Ընդունելության պահանջներ

Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))

ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել որպես իրավունքի բնագավառի մասնագետ`քննիչ, դատախազ, փաստաբան, դատավոր, նոտար, քաղաքացիական ծառայող, իրավախորհրդատու մասնավոր ընկերություններում: Կարող է զբաղեցնել այլ պաշտոններ իրավապահ մարմինների համակարգում, պետական կառավարման այլ օղակներում, տեղական  ինքնակառավարման մարմիններում:

Մասնագիտացումներ

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Ցույց է տալիս վերացական մտածողություն, վերլուծելու, սինթեզելու և խնդիրներ լուծելու կարողություն (քննադատական ​​մտածողություն)
  • Ցույց է տալիս ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
  • Մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու ունակություն
  • Համակարգչային և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման դրսևորված կարողություն
  • Ցույց է տալիս տեղեկատվությունը կառավարելու կարողություն (արդյունավետորեն որոնել, գտնել, մեկնաբանել, մշակել, վերլուծել և պահպանել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը)
  • Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
  • Դրսևորում է բազմաձևության և բազմամշակութայնության ընդունման կարողունակություն և հարգանք
  • Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն
  • Դրսևորում է նորարարական մտածողություն և նորարարական գործունեություն ծավալելու կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ

  • Դրսևորում է հիմնարար գիտելիքներ տեսական-պատմական առարկաներին առնչվող տեսությունների ու սկզբունքների վերաբերյալ
  • Ներկայացնում է իրավունքի հիմնական ճյուղերը, դրանց սկզբունքները, ինստիտուտները, նորմերի ծագումնաբանությունը և էությունը, այդ ինստիտուտների և նորմերի օրենսդրական ամրագրումն ու կիրառման գործընթացը, ինչպես նաև դրանց համեմատական բնութագրերը
  • Պարզաբանում է իրավական վեճերի (կոնֆլիկտների) ծագման պատճառները և դրանց լուծման միջոցները
  • Ներկայացնում է իրավական գործունեության մեջ մասնագիտական էթիկայի կանոններն ու առանձնահատկությունները, իրավաբանի մասնագիտական գործունեության ընթացքում ծագող բարոյական կանոնների խախտման և դրանց լուծման հնարավոր եղանակներն ու միջոցները
  • Մեկնաբանում է ՀՀ օրենսդրության համակարգը, իրավաստեղծ գործունեության հասկացությունը և փուլերը, իրավական ակտերի նախագծերի կազմմանը ներկայացվող պահանջները
  • Նկարագրում է ՀՀ և արտասահմանյան երկրների իրավական համակարգերը, դրանց առանցքային տարրերն ու հասկացությունները, մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային կառուցակարգերը (մեխամիզմները)
  • Նկարագրում է իրավական ակտերի ընդունման, մեկնաբանման և կիրառման մեթոդներն ըստ իրավունքի ճյուղերի
  • Կիրառում է իրավաբանական տեխնիկայի կանոնները
  • Վերլուծում և մեկնաբանում է ազգային օրենսդրությունը, ինչպես նաև միջազգային, այդ թվում՝ վերազգային իրավական սկզբունքներն ու նորմերը
  • Տրամադրում է խորհրդատվություն իրավաբանական գործունեության կոնկրետ բնագավառներում, առաջարկում վեճի լուծման կառուցակարգեր (մեխանիզմներ)` ելնելով կողմերի շահերից
  • Կազմում և ինքնուրույն մշակում է նյութաիրավական և դատավարական փաստաթղթեր, ինչպես նաև տալիս իրավաբանական եզրակացություններ
  • Ունակ է մասնագիտական գործունեության ընթացքում կիրառել ժամանակակից գիտահետազոտական մեթոդներ
  • Կարող է բացահայտել լուծում պահանջող իրավական գործի փաստացի հանգամանքները, ընտրել այն իրավական նորմերը, որոնք ենթական են կիրառման իրավական հիմնավորված որոշում կայացնելու համար
  • Մշակում և վերլուծում է իրավական հիմնախնդիրներին վերաբերող տվյալներ, դատական պրակտիկայի և իրավական վիճակագրության նյութեր՝ հիմնավորված դատողություններ անելու համար
  • Կարող է հիմնավորված առաջարկություններ անել ուղղված օրենսդրության և ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետության բարձրացմանը
  • Արժևորում է իրավունքի գերակայությունը և օրենքի իշխանությունը, որոշում անձի պատիվն ու արժանապատվությունը ապահովելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու միջոցները
  • Ունակ է կանխարգելելու հանցագործությունները և այլ իրավախախտումները, բացահայտելու և որակելու դրանց իրականացմանը նպաստող պատճառներն ու պայմանները, ընտրելու դրանք վերացնելու միջոցները: Կարող է դիմակայել կոռուպցիոն երևույթների դրսևորմանը


Դասավանդվող առարկաներ

ԸՆԴՀԱՆՈւՐ ՀՈւՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Հայոց լեզու և հայ գրականություն
  • Ռուսաց լեզու
  • Օտար լեզու  /Անգլերեն/
  • Օտար լեզու /Մասնագիտական անգլերեն/
  • Հայոց պատմության հիմնահարցեր
  • Քաղ․ պաշտպան․ և արտ․ իրավ․ առաջին բուժօգնության հատուկ դասընթաց
  • Հետազոտության մեթոդների ներածություն
  • Փիլիսոփայություն և տրամաբանություն
  • Ֆիզդաստիարակություն

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Ինֆորմատիկա

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը
  • Իրավունքի և պետության տեսություն
  • Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն
  • Հռոմեական մասնավոր իրավունք
  • Հայաստանի պետության և իրավունքի պատմություն
  • ՀՀ Սահմանադրական իրավունք
  • Քաղաքացիական իրավունք
  • Քաղաքացիական դատավարություն
  • Քրեական իրավունք
  • Քրեական դատավարություն
  • Կրիմինալիստիկա
  • Վարչական դատավարություն
  • Միջազգային իրավունք
  • Իրավաբանական հոգեբանություն և դատական բժշկություն
  • Աշխատանքային իրավունք
  • Վարչական իրավունք
  • Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն
  • Ֆինանսական իրավունք
  • Եվրոպական իրավունք
  • Ընտանեկան իրավունք
  • ՄԻԵԴ-ի պրակտիկա

ԸՆՏՐՈՎԻ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • Վարչական պատասխանատվությունը ՀՀ-ում
  • Արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք
  • Քրեակատարողական իրավունք
  • ՀՀ Մունիցիպալ իրավունք
  • Պայմանագրային իրավունք
  • Իրավաբանական տեխնիկայի հիմունքներ
  • Միջազգային մասնավոր իրավունք
  • Բանկային իրավունք
  • Բիզնես և առևտրային իրավունք
  • Իրավաբանական էթիկա և հռետորական արվեստ
  • Մաքսային իրավունք
  • Հարկային իրավունք
  • Ընտրական իրավունք
  • Շրջակա միջավայրի իրավունք կայուն զարգացման համատեքստում
  • Փաստաբանական ծառայություն և դատական ներկայացուցչություն
  • Ծառայողական իրավունք
  • Կենսաիրավունք
  • Մշակութաբանություն
  • Քաղաքագիտության հիմունքներ
  • Տնտեսագիտություն

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից, կամ ատեստատ`  (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
  • 6 լուսանկար (3×4 սմ չափսի)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք)
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական)
  • Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին
  • Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները
  • Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը

Ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտները, ինչպես նաև գարնանային զորակոչից զորացրված դիմորդները,  օտարերկրացիները, միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը  (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են տվյալ տարվա օգոստոսի 25-ը ներառյալ:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ