ԴԻՄՈՐԴԻՆ

Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) հրավիրում է սովորելու այն դիմորդներին, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ բակալավրիատում (առկա, հեռակա բաժիններում), կամ տեղափոխվել այլ համալսարաններից` կրթությունը ԵՄՀ-ում շարունակելու նպատակով:

ԵՄՀ մասնագիտական խորհրդատուները պատրաստ են տրամադրել խորհրդատվություն, կազմել անհատական ուսումնական պլան, որը կերաշխավորի հետագա լավագույն կարիերա և շրջանավարտի ուրույն տեղն աշխատաշուկայում: Տեղեկացնենք, որ ԵՄՀ ուսանողներն ունեն բազում հնարավորություններ մասնակցելու Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + Փոխանակման ծրագրերի. ըստ վիճակագրության` փոխանակման ծրագրերի մասնակցած ԵՄՀ շրջանավարտների 96%-ն անցնում է բարձր վարձատրությամբ մասնագիտական աշխատանքի ավարտելուց հետո առավելագույնը 6 ամսվա ընթացքում: Կարող եք դիմել լրացելով մեր առցանց Ընդունելության հայտը։

Նպատակասլաց և աշխատասեր ԴԻՄՈՐԴ, մենք փնտրում ենք ՔԵԶ:


Ընդունվել ԵՄՀ. կյանքիս ճիշտ որոշումներից մեկը

🎓 ԵՄՀ-ն՝ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ աչքերով

«Ավարտել եմ Եվրասիա միջազգային համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան «Կառավարում» մասնագիտությամբ։ ԵՄՀ-ի հետ համագործակցությունս սկսվել էր «Եվրասիա» ավագ դպրոցից։ ԵՄՀ ընդունվելը եղել է իմ կյանքի ամենակարևոր և ճիշտ որոշումներից մեկը։ Ավագ դպրոցի և համալսարանի շնորհիվ ստացել եմ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ԳՈՐԾՆԱԿԱՆ գիտելիք և ԱՆԳԼԵՐԵՆԻ գերազանց իմացություն։ ԵՄՀ-ի հետ է կապված իմ կարևոր ձեռքբերումներից մեկը՝ Էրազմուս Մունդուս ծրագրին մասնակցեությունը։ 2012 թ․ մասնակցեցի վերոնշալ միջազգային ծրագրին և հնարավորություն ստացա կրթությունս շարունակելու Իտալիայի «Տուշիա» համալսարանում։  

Առաջին աշխատանքային փորձս նույնպես կապված է ԵՄՀ-ի հետ։ Ավարտելով բակալավրիատը՝ ընդունվեցի աշխատանքի որպես ռեկտորի օգնական, իսկ մագիստրատուրայում ստացա մեկ այլ առաջարկ՝ կոորդինացնելու ԱՄՆ-ի Սթոնհիլ համալսարանի հետ համատեղ իրականացվող «LION» կրթական ծրագիրը։

Ես միշտ շնորհակալ կլինեմ ԵՄՀ-ին իմ ակտիվ ուսանողական կյանքի համար։ ԵՄՀ-ի ողջ աշխատակազմը միշտ ՄՈՏԻՎԱՑՐԵԼ է ուսանողներին լինելու պրոակտիվ ու զարգացնելու ստեղծագործ մտածելակերպ։ Ուսանողները միշտ ներգրավված են տարբեր ծրագրերում, ինչպես նաև մասնակցում են համալսարանի համար կարևոր ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ կայացմանը, ինչը մեծացնում է ուսանողների հոգատարությունը համալսարանի նկատմամբ։ Ներկայումս աշխատում եմ «Ալտակոդ» ծրագրավորման կազմակերպությունում որպես մարկետինգի մասնագետ։

Ինձ համար ամենաթանկ ռեսուրսներն են հանդիսանում գիտելիքն ու ժամանակը։ Կրթություն ստանալով Եվրասիա միջազգային համլսարանում՝ ստացել եմ պրակտիկ ու որակյալ գիտելիք, ինչը նշանակում է, որ ծախսել եմ ժամանակս օպտիմալ։ Շնորհակալություն քեզ՝ իմ ԵՄՀ…»

Ասյա Հայրապետյան
«Ալտակոդ» ծրագրավորման կազմակերպության մարկետինգի մասնագետ
ԵՄՀ հենակետային վարժարանի, ԵՄՀ բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտ

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ