ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Համալսարանն անընդհատ կատարելագործում է ծառայություններն՝ ուսանողների համար ապահովելու բարենպաստ պայմաններ ուսուցման ողջ ընթացքում, իսկ աշխատակիցների համար՝ հարմարավետ աշխատանքային միջավայր։
- Հյուրատուն
- Տեղեկատվական և հեռահաղորդակցության ծառայություններ
- Դահլիճներ և կոնֆերանս սրահներ
- Գրադարան
- Բիզնես դպրոց
Առանձնահատուկ կարիքներ կամ հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթության կազմակերպումը
Եվրասիա միջազգային համալսարանի համար առանձնահատուկ կարիքներ կամ հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթության կազմակերպումը ռազմավարական առաջնահերթություններից է, և համալսարանը շարունակաբար, բոլոր շահառուների հետ սերտ համագործակցությամբ ջանում է ապահովել ուսանողների բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացումը:
Առկա հարմարությունները.
- Վերելակ,
- Հարմարեցված սանհանգույց
- Համապատասխան բարձրության գրասեղաններ,
- Դասերը կազմակերպվում են այն լսարաններում, որոնք առավելապես հարմար են տեղաշարժվելու համար /դռան լայնություն, լսարանում ազատ տեղաշարժվելու հնարավորություն, համապատասխան տեխնիկական միջոցների առկայություն /տեսողական խնդիրներ ունեցող ուսանողների համար/, համապատասխան աուդիոտեխնիկայի առկայություն /լսողական խնդիրներ ունեցող ուսանողների համար/ և այլն
- Ուսանողն ունենում է աշխատակից կամ կամավոր-ուսանողներ, ովքեր աջակցում են կարիքավոր ուսանողներին համալսարանում ուսումնառության ընթացքում:
- Առկա է խոշորացնող սարք /magnification device, document camera/
- Ուսումնառության բոլոր նյութերը տեղադրվում են վիրտուալ լսարանում, դասախոսություն գրելու անհրաժեշտություն չի առաջանում,
- Վիրտուալ լսարան մուտք ստանալու և համակարգից օգտվելու հմտությունների զարգացման առումով ուսանողին աջակցում է գրադարանի համապատասխան աշխատակիցը,