ԵՄՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

Եվրասիա միջազգային համալսարանը պայմանագրերի, համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում համագործակցում է կրթական և այլ (նաև ոչ կրթական) ազգային և միջազգային հասատատությունների հետ` նպատակ ունենալով ամրապնդել ԵՄՀ-կազմակերպություններ-հասարակություն կապը, նպաստելով կրթական համակարգերի կատարելագործմանը, կրթական հանրության և հասարակական այլ ոլորտների ներկայացուցիչների (անհատների և կազմակերպությունների) միջև կառուցողական փոխհարաբերությունների ստեղծմանն ու ամրապնդմանը:

Մենք իրականացրել ենք ուսումնասիրություն, որի արդյունքում բացահայտել ենք համալսարանների ու մասնավոր ընկերությունների միջև համագործակցության բազմաթիվ նախադեպեր: Վերջին 50 տարիների ընթացքում կուտակված միջազգային փորձը ցույց է տալիս, որ Հյուսիսային Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում մասնավոր ընկերությունները և համալսարանները հետևողական աշխատանք են իրականացրել համագործակցության եղանակներ որոնելու և համագործակցությունը պահպանելու նպատակով: Որոշ մեծ ընկերություններ բուհերին աջակցելու որոշում են կայացրել` գիտակցելով, որ կկարողանան ապահովել իրենց ընկերությունների աճը միայն այն պարագայում, երբ ստանձնեն հենց իրենց համար անհրաժեշտ մարդկային կապիտալը զարգացնելու պատասխանատվություն:

Համալսարանի հետ կրթական, հասարակական, հետազոտական և այլ ոլորտներում համագործակցության հաստատման համար խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով կամ այցելել։ Ուրախ կլինենք ընդլայնել համագործակիցների շարքը՝ ապահովելով նոր հնարավորություներ ինչպես համալսարանի ուսանողների և աշխատակազմի համար, այնպես էլ համագործակից ընկերության շահառուների։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համալսարանը խիստ կարևորում է ուսանողների համար կամավորական աշխատանքների կատարման հնարավորությունների ստեղծումը, որը հիմնականում ապահովվում է հասարակական կազմակերոպությունների հետ ակտիվ համագործակցության միջոցով։ Համալսարանն ուսանողների վերապատրաստման, հետազոտական և կամավորական աշխատանքների կազմակերպման բնագավառներում համագործակցում է  հասարակական կազմակերպությունների հետ։

ԳՈՐԾԱՐԱՐ /ԲԻԶՆԵՍ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համալսարանը համագործակցում է մասնավոր հատվածը ներկայացնող ընկերությունների հետ տարբեր ձևաչափերով։ Համագործակցության հիմնական ձևաչափերն են․

  • ուսանողական կրթաթոշակների տրամադրում,
  • պրակտիկայի կազմակերպում,
  • դասավանդում,
  • վերապատրաստման ծրագրերի իրականացում,
  • վարպետության դասեր կազմակերպությունների կիրականացում աշխատակիցների կողմից,
  • համատեղ կրթական նախագծերի իրականացում։

ԲՈՒՀԵՐ

ԵՄՀ-ն, 2011 թ. ի վեր Էրազմուս Մունդուս (Գործողություն 2) ծրագրի կոնսորցիումի շրջանակներում իր ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության, արտասահմանյան բուհերում սովորելու, վերապատրաստվելու նպատակով կրթաթոշակներ ստանալու հնարավորություններ է ընձեռել։ Այժմ փոխանակման ծրագրերը շարունակվում են արդեն ԵՄ վերափոխված Էրազմուս + ծրագրի շրջանակներում:

Էրազմուս + ծրագրի հովանու ներքո համալսարանը համագործակցում է մի քանի տասնյակ եվրոպական բուհերի հետ։

ԱՎԵԼԻՆ

ԴՊՐՈՑՆԵՐ

ԵՄՀ-ն իրականացնում է մի շարք ծրագրեր դպրոցների աշակերտների և ուսուցչական կազմի համար։ Առավել ընդգրկուն նախաձեռնությունը «Քայլ առաջ» նախագիծն է, որը միտված է աշակերտների փափուկ հմտությունների զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում են սեմինարներ և թրեյնինգներ հետևյալ թեմաներով․

  • Թիմի կառուցում, միջանձնային հարաբերություններ
  • Հաղորդակցության հմտություններ
  • Անձնական զարգացման պլանավորում
  • Առաջնորդություն
  • Ինքնաներկայացման հմտություններ
  • Ստեղծագործական մտածողություն
  • Հետազոտական հմտություններ
  • Ժամանակի կառավարում
  • Մասնագիտական կողմնորոշում և այլն։

Համալսարանն իրականացնում է նաև ուսուցիչների և վարչական աշխատակիցների վերապատրաստման ծրագրեր՝ նպաստելով դպրոցների աշխատակազմի կարողությունների անընդհատ կատարելագործմանը։

ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ/ՔՈԼԵՋՆԵՐ

ԵՄՀ-ն իրականացնում է մի շարք նախագծեր՝ ուղղված միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների փափուկ հմտությունների զարգացմանը, ինչպես նաև դասախոսների և վարչական աշխատակազմի կարողությունների զարգացմանը։

Ծրագրի շրջանակներում իրականացվում են սեմինարներ և թրեյնինգներ հետևյալ թեմաներով․

  • Թիմի կառուցում, միջանձնային հարաբերություններ
  • Հաղորդակցության հմտություններ
  • Անձնական զարգացման պլանավորում
  • Առաջնորդություն
  • Ինքնաներկայացման հմտություններ
  • Ստեղծագործական մտածողություն
  • Հետազոտական հմտություններ
  • Ժամանակի կառավարում
  • Մասնագիտական կողմնորոշում և այլն։

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Համալսարանը համագործակցում է պետական հատվածը ներկայացնող հաստատությունների հետ տարբեր ձևաչափերով։ Համագործակցության հիմնական ձևաչափերն են․

  • ուսանողական կրթաթոշակների տրամադրում ,
  • պրակտիկայի կազմակերպում ,
  • դասավանդում ,
  • վերապատրաստման ծրագրերի իրականացում,
  • վարպետության դասեր կազմակերպությունների կիրականացում աշխատակիցների կողմից,
  • համատեղ կրթական նախագծերի իրականացում։

Ստորև ներկայացված կազմակերպությունների, հաստատությունների հետ ԵՄՀ-ն սերտ համագործակցում է վերոհիշյալ ձևաչափերից որևէ մեկի կամ բոլորի շրջանակներում:

ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ