Փետրվարի 12 2024
presentation

Սեմինար. «Հետազոտական աշխատանքի նախագծման և ներկայացման առանձնահատկությունները»

«Հետազոտական աշխատանքի նախագծման և ներկայացման առանձնահատկությունները» թեմայով սեմինար

 Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոնը շարունակում է ուսանողների մոտ ինքնուրույն գիտական հետազոտությունների, ստեղծագործական աշխատանքների նպատակաուղղվածությունը և արդյունավետությունը բարձրացնելուն միտված սեմինարների կազմակերպումը:

Այս անգամ նախատեսվում է «Հետազոտական աշխատանքի նախագծման և ներկայացման առանձնահատկությունները» թեմայով սեմինար, որը կվարի բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Իրինա Մխիթարյանը:

Սեմինարի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ հարցերին՝

Հետազոտական աշխատանքի պլանավորում.

  • Հետազոտության նպատակներն ու խնդիրները
  • Մեթոդաբանություն
  • Հետազոտական հարցեր
  • Գրականության ակնարկ (անցյալ և ներկա)
  • Հիպոթեզի բացահայտում
  • Տվյալների հավաքագրում
  • Տվյալների վերլուծություն
  • Քննարկում
  • Եզրակացություն
  • Հղումներ

Հետազոտական առցանց հարթակներ

Գրագողության հայտնաբերում

Հետազոտական տվյալների հավաքագրման տեխնիկա (որակական մեթոդ)

ԵՄՀ դասախոս Իրինա Մխիթարյանը ներկայումս դասավանդում է նաև ԵՊՀ-ում և ՀՊՏՀ-ում, ինչպես նաև դասավանդել է արտասահմանյան համալսարաններում․ Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում, Վարշավայի պետական համալսարանում, Սալոնիկի Արիստոտելի համալսարանում։ Գիտական հետազոտությունների շրջանակներն են՝ միջմշակութային հաղորդակցում, ճանաչողական ոճագիտություն, կորպուս լեզվաբանություն,ճանաչողական լեղվաբանություն,համախառն ուսուցում, հաղորդակցական լեզվական ուսուցում, բովանդակությանը և լեզվի ինտեգրված ուսուցում:

Ի. Մխիթարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային վերապատրաստումների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Մի շարք գիտական և գիտամեթոդական հոդվածների հեղինակ է:

Սեմինարը նախատեսվում է անցկացնել 2024թ. փետրվարի 15-ին՝ ժամը 14:30-ին, 614 լսարանում: