Եվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ 2020թ-ի հունվարին մեկնարկել է Էրազմուս+
“Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան (Armdoct)” նախագիծը, որի համակարգող Արևիկ Օհանյանը Բրյուսելում այս օրերին մասնակցում է 2019թ առաջարկների մրցույթում դրամաշնորհ ստացած ծրագրերի հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցում են նաև ծրագրի համահամակարգող, Հայաստանի Ֆրանսիական Համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովա և ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը։
ARMDOCT-ը նպատակ ունի Զալցբուրգի սկզբունքներին համահունչ բարեփոխել 3-րդ աստիճանի կրթությունը Հայաստանում՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի և ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման միջոցով։
Ծրագիրը միավորում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական իննստիտուտներ, որոնք, Եվրոպական համագործակից բուհերի խորհրդատվությամբ, կաջակցեն ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությանը՝ բարեփոխելու դոկտորական կրթությունը երկրում։ Ծրագրի նպատակները, ակնկալվող արդյունքները, կոնսորցիումի անդամները և այլ տեղեկատվություն ներկայացված է հետևյալ հղմամբ․ https://eiu.am/armdoct-2/