Հոկտեմբերի 13 2019
IMG 1569

ԵՄՀ աշխատակից Արմինե Մանասյանը վերապատրաստվում է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում

Եվրասիա միջազգային համալսարանի Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի պատասխանատու Արմինե Մանասյանը այս պահին գտնվում է Իսպանիայի Սանտանդեր քաղաքում, որտեղ «Էրազմուս+» երիտասարդների փոխանակման ծրագրի շրջանակում անցնում է մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ՝ «Եվրոպական արժեքների տարածումը լուսանկարչության միջոցով» խորագրով: Նշենք, որ ծրագրի հայաստանյան համակարգողն է «YIC Գյումրու երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն:

Արմինե Մանասյանը կիսվում է իր տպավորություններով.

«Ատլանտյան օվկիանոսի ափին է գտնվում Իսպանիայի Սանտանդեր քաղաքը: Ի տարբերություն եվրոպական այլ քաղաքների՝այստեղ կգտնեք միանգամայն նոր և անչափ հետաքրքիր լուծումներ: Քաղաք, որտեղ լիարժեք պաշտպանված են մարդու իրավունքները՝ անկախ հաշմանդամության տեսակից, զբաղեցրած դիրքից:
Հենց այստեղ էլ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Իտալիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից և այլ երկրներից ժամանած շուրջ 15 երիտասարդի հետ միասին բացահայտեցինք նորը, եվրոպականը: Աշխատաժողովը դեռևս ընթանում է, իսկ եվրոպական արժեքները լավագույնս արտացոլող լուսանկարները տեղ կգտնեն դասընթացի խորագիրը կրող ցուցահանդեսում և մշտապես կներկայացվեն այլ ցուցահանդեսների»: