Մարտի 29 2019

TOEFL թե  IELTS․ ներկայացում է Սոնա Հակոբյանը

Ս․թ․ մարտի 29-ին Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց սեմինար՝ «TOEFL թե  IELTS» թեմայով, որը ներկայացրեց նույն ամբիոնի վարիչ, բ․գ․թ․ Սոնա Հակոբյանը։ Նշենք, որ վերջինս նաև համագործակցում է Նորարական Կրթական Հիմնադրամի հետ՝ որպես TOEFL iBT և IELTS ինստրուկտոր:

Հանդիպման սկզբում Ս. Հակոբյանը պարզաբանող հարցերի միջոցով վերհանեց մասնակիցների գիտելիքները թեմայի շրջանակներում, այնուհետև խոսեց միջազգային այս քննությունները հանձնելու կարևորության մասին։

Բանախոսը համեմատականներ անցկացրեց առանձին բաժիններով ՝ ընդգծելով հիմնական նմանություններն ու տարբերությունները։

Ինտերակտիվ հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից Սոնա Հակոբյանին պարբերաբար տրվում էին հարցեր։

Հանդիպումը ամփոփվեց հարցախույզի միջոցով դեպքերի քննարկմամբ։