Հոկտեմբերի 03 2018
42837675 1820970414691026 1377686806882942976 n

Ջերմ ողջույններ Չեխիայից

Ջերմ ողջույններ հեռավոր Չեխիայից…
Այս պահին Չեխիայի Մասարիկ համալսարանում Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում իրենց ուսումնառություն են ստանում Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Մարիամ Հովհաննիսյանը և Ռուբինա Սուքիասյանը:EU flag Erasmus vect POS 1
«Արդեն երկու շաբաթ է, ինչ սկսվել են մեր դասերը: Փորձում ենք լավագույնս դրսևորել մեզ և ակտիվ մասնակցել կրթական գործընթացին: Գալուց ի վեր ակտիվ մասնակցություն ենք ունեցել և շարունակում ենք ունենալ կազմակերպվող միջոցառումներին: Ամենանշանավորներից մեկը եղել է «Միջազգային ընթրիքը», որին մասնակից երկրներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ազգային խոհանոցը, իսկ մենք, ինչ խոսք, չէինք կարող անմասն մնալ այս ամենից և մեծ ոգևորությամբ մեր օտարերկրացի ընկերներին ծանոթացրեցինք մեր ազգային կերակուրների հետ: Առաջիկայում պատրաստվում ենք ներկայացնել մեր երկիրը նոր միջոցառման շրջանակներում և ամենաջերմ ողջույններն ենք ուղարկում Եվրասիա միջազգային համալսարանի բոլոր ուսանողներին և աշխատակազմին», – կիսվում են իրենց տպավորություններով Ռուբինան և Մարիամը:42711074 2114779388773127 1470590316749783040 n
Իսկ մեզ մնում է աղջիկներին մաղթել հաղթանակներով լի ուսումնական գործընթաց և հայտնել, որ մեծ ոգևորությամբ կհետևենք նրանց նոր ձեռքբերումներին: