14 Jun

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՄՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանը համալրվեց  Միջազգային համագործակցության գերմանական ընկերության  (GIZ) կողմից  նվիրաբերված մասնագիտական գրականությամբ:

Շնորհիվ  այս նախաձեռնության ԵՄՀ-ի պրեսֆորսորադասախոսական կազմը և ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի Հանրապետության 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությանը, համառոտ պարզաբանումներին, ինչպես նաև «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» օրենքի վերաբերյալ հարցեր ու պատասխաններ գրքի վերահրատարակված տարբերակին:

Եվրասիա միջազգային համալսարանը  շնորհակալություն է հայտնում Միջազգային համագործակցության գերմանական ընկերությանը (GIZ)  համալսարանում իրականացվող կրթական գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար:

22 Mar

2017թ-ի մարտի 22-ին իրականացվեց Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի մասին նոր օրենքի նախագծի քննարկում:

Քննարկումը վարեց Մտավոր սեփականության գործակալության (ՄՍԳ) Հեղինակային իրավունքի բաժնի վարիչ՝ Քրիստինա Համբարյանը, ով ներկայացրեց օրենքի նախագծում առաջարկվող այն իրավական բարեփոխումները, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ գրադարանների մասով հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտումների կանխման վերաբերյալ: Քննարկումից պարզ դարձավ, որ օրենքի նախագծով գրադարանները ձեռք են բերում էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման մեծ հնարավորություններ, որի արդյունքում չի խախտվում հեղինակային իրավունքները, քանի որ ստեղծագործությունները օգտագործվում են ուսումնական և գիտական նպատակներով:

Քննարկմանը մասնակցում էին կրթական հաստատությունների գրադարանավարները ինչպես նաև թեմայի նկատմամաբ հետաքրքրություն ցուցաբերած անձինք: Քննարկմանը Եվրասիա միջազգային համալսարանից մասնակցեցին գրադարանի պատասխանատու Լիլիթ Հարությունյանը և իրավագիտության ամբիոնի վարիչի օգնական Լիա Թևոսյանը:

Facebook IconVisit Our BlogVisit Our BlogVisit Our Blog