ՄԱԿ-ի անկյուն

_MG_8722

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև 2013-ի դեկտեմբերին կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում  գրադարանի ընթերցասրահում բացվել է ՄԱԿ-ի անկյուն: Հրատարակությունների ֆոնդն ընդգրկում է ավելի քան 200 միավոր գիրք՝ անգլերենով, հայերենով և ռուսերենով:

Մշտապես թարմացվող և համալրվող գրականության մեջ ներառված են նյութեր ՄԱԿ-ի արժեքների, մարդու իրավունքների, տարածաշրջանային խնդիրների, սոցիալական քաղաքականության, տնտեսական համագործակցության, ժողովրդագրական գործընթացների, քաղաքացիական հասարակության զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և այլ խնդիրների վերաբերյալ:

Անկյանը տրամադրված ՄԱԿ-ի հրատարակությունները կօգնեն համալսարանի ուսանողներին ձեռք բերել ավելի շատ գիտելիքներ միջազգային կազմակերպության աշխատանքների վերաբերյալ:

Համալսարանում բացված կարևոր այս անկյան պատասխանատուները նախատեսել են պարբերաբար կազմակերպել ՄԱԿ-ին առնչվող մշակութային, կրթական և այլ միջոցառումներ:

Հավելենք նաև, որ ԵՄՀ գրադարանի աշխատակիցները մասնակցում են ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի կողմից   կազմակերպած աշխատանքային  հանդիպումներին, վերապատրաստման համար նախատեսված սեմինարներին և խորհրդակցություններին:

 

ՄԱԿ-ի անկյան պատասխանատու՝ Արմինե Բաբայան
Կոնտակտային տվյալներ`

Հեռ.՝ +374-10-29-90-88

Էլ. հասցե՝ library@eiu.am

Հասցե՝ Ազատության 24/2