ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Եվրասիա Միջազգային Համալսարանի գրադարանը հանդիսանում է Եվրասիա Միջազգային Համալսարանի և Եվրասիա վարժարանի մասնաճյուղը և գործում է` ելնելով համալսարանի և վարժարանի ուսումնական և գիտական պահանջներից:

Գրադարանը ընտրել է կայուն զարգացման ուղի և ներկայումս  արդիականացման փուլում է: Վերջին շրջանում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ և բարենորոգումներ, ընթերցասրահը վերանորոգվել և ապահովվել է նոր կահույքով ու համակարգիչներով, ձեռք է բերվել համալսարանում գործող ամբիոններին անհրաժեշտ մասնագիտական գրականություն, սկսվել է գրադարանի ավտոմատացման գործընթացը, շարունակաբար ընդլայնվում է գրադարանի մատուցած ծառայությունների շարքը: Գրադարանային ֆոնդը համալրվում է նաև պահանջվող գրականության էլեկտրոնային տարբերակներով: Համալսարանը պարբերաբար ստանում է թերթեր և ամսագրեր:

Եվրասիա միջազգային համալսարանն անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների Կոնսորցիումին (ՀԳԷԿ) և հնարավորություն ունի օգտագործելու տրամադրվող պաշարները: Միջգրադարանային բաժնույթից օգտվելու համար համալսարանը պայմանագրեր ունի նաև Հայաստանի Ազգային գրադարանի, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի հետ:

2013 թ.-ի դեկտեմբերից գրադարանում գործում է Միավորված Ազգերի Կազմակերպության նյութերի ու հրատարակությունների անկյուն:

Էլեկտրոնային նյութեր ստանալու, գրականություն փնտրելու օգնության վերաբերյալ հարցերի և այլ խնդիրների դեպքում դիմել գրադարանի պատասխանատուին` այլցելելով գրադարան կամ էլեկտրոնային նամակ  ուղարկելով library@eiu.am հասցեին:

Գրադարանը բաց է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-17:30