Ապրիլի 23 2017
141148529 242547367386432 1195189951007502425 n 1

Ինչո՞ւ սովորել ԵՄՀ-ում

  1. ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ.

Նորացված ծրագրերով  տեսական դասերից բացի, սկսած 2-րդ կուրսից, մասնագիտությունների ուսպլաններով նախատեսված են նպատակային պրակտիկաներ: Անցկացվում են բաց դասեր, վարպետության դասեր, լրացուցիչ դասընթացներ՝ ոլորտի լավագույն մասնագետների, գործատուների ներգրավմամբ: Ուսանողները ընդգրկվում են նաև տարաբնույթ կամավորական աշխատանքներում:

  1. ԿՐԿՆԱԿԻ ԴԻՊԼՈՄԻ ԾՐԱԳԻՐ.
  • Ներքին կրկնակի դիպլոմի ծրագիր․ ուսանողը ԵՄՀ-ում զուգահեռաբար կարող է սովորել երկու տարբեր մասնագիտություն (առկա և հեռկա համակարգով)՝ ստանալով երկու որակավորում:
  • Միջազգային կրկնակի դիպլոմի ծրագրեր․ (1) Վարշավայի Տնտեսագիտության և հումա­նիտար գիտությունների համալսարանի (Լեհաստան) հետ կրկնակի դիպլոմի ծրագիր, (2) Իտալիայի Տուշիա համալսարանի հետ կրկնակի դիպլոմի ծրագիր

3. ՈՒՍՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑ ԲՈՒՀԵՐՈՒՄԵՄՀ-ն բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար ապահովում է միջազգային շարժունության հնարավորություններ (Erasmus+ և երկկողմանի այլ համաձայնագրերի միջոցով)` 750-850 եվրո ամսական կրթաթոշակով։

4. ԱՆՎՃԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԵՂՉհամալսարանն ապահովում է անվճար և զեղչային հիմունքներով սովորելու հնարավորություններ, ուսանողը հնարավորություն ունի ուսումնա­ռության ընթացքում փոխադրվել վճարովի համակարգից անվճար, ուսման վարձը վճարել ամսական կտրվածքով, օգտվել օրենքով և բուհի կողմից սահմանված բազմաթիվ արտոնություններից։

5. ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.Միջազգային փորձի տեղայնացման՝ առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների պարբերաբար բարելավման, արդիականացման արդյունքում բուհում ապա­հովված է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթությունը: Համալ­սա­րանը հագեցած է ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցության միջոց­ներով, ստեղծված են ուսումնափորձագիտական հարմարավետ պայմաններ (լաբորատորիաներ, կահավորում) ուսանողի ուսում­նառությունը արդյունավետ կազմակերպելու համար։

6. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. Ուսանողի ցանկությամբ համալսարանն առաջարկում է մասնագիտական դասընթացներ նաև անգլերենով: Բուհում օտար լեզուների դասավանդումն իրականացվում է տարբերակված ծրագրերով: Համալսարանում սովորում են տարբեր երկրներից ուսանողներ, ինչի շնորհիվ ապահովված է միջմշակութային հետաքրքիր հաղորդակցությունը:

7. ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԶՄԵՄՀ դասախոսների և վարչակազմի գերակշռող մասը վերապատրաստվել է եվրոպական համագործակից համալսարաններում. դասավանդում են նաև պրակտիկ աշխատողներ, հայտնի գործատուներ, կրթական հմուտ փորձագետներ:

8. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՏԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆ.մարզերի, ինչպես նաև օտարերկրյա ուսա­նողները հնարավորություն ունեն բնակվելու համալսարանի հարմարավետ hյուրատներում (մասնաշենքի առանձին հարկաբաժիններում)։

9. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ԿՅԱՆՔԱջակցություն է ցուցաբերվում ուսանողներին՝ նախաձեռնելու մարզամշակութային, ինտելեկտուալ, ճանաչողական տարաբնույթ միջոցառումներ, ներգրավվել հետազոտական և հմտությունների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերում, գիտաժողովներում և ընթացիկ նախագծերի կազմակերպման ու իրականացման աշխա­տանքներում։