Մարտի 27 2017

Ի գիտություն Եվրասիա վարժարանի դիմորդների

 

Պետական չափորոշչի հիման վրա  Եվրասիա վարժարանում մշակվել և ներդրվել է նախամասնագիտական կրթական նոր ծրագիր. ներկայիս ավագ դպրոցը դիտարկվել է որպես նախաբակալավրիատ: Մասնավորապես, բակալավրիատի առաջին կուրսի մասնագիտական առարկաները ուսուցանվում են 10, 11, 12-րդ դասարաններում և աշակերտի կուտակած կրեդիտները տեղափոխվում են բուհ՝ որպես յուրացված դասընթացներ: Վարժարանում ուսուցումն իրականացվում է մեթոդական բազմազանությամբ:

Այս ծրագրով սովորելու համար ընդունվում են հայտեր նախամասնագիտական հետևյալ  ուղղություններով.

տեղեկատվական համակարգեր/ ինֆորմատիկա ֆարմացիա (դեղագիտություն)
կառավարում ֆինանսներ
իրավագիտություն անգլերեն
ֆրանսերեն գերմաներեն
հոգեբանություն լրագրություն

Կարող են դիմել հիմնական դպրոցի աշակերտները՝ ուսուցումը 10-րդ դասարանում շարունակելու նպատակով: Ընդունելության պայմանների և արտոնությունների մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ  ընդունող հանձնաժողովից:

Հայտերը  ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` http://www.surveygizmo.com/s3/3385007/2017-2018 կամ զանգահարել 010249438 հեռախոսահամարով : Հասցե, ք. Երևան, Ազատության 24/2 (մուտքը Ահարոնյան փողոցից), 4 հարկ, 401 սենյակ: